12/04/2021 12:27
Հայաստանը կստանա ամերիկյան Նովովակս պատվաստանյութ. Չինաստանի կառավարությունը ևս պատվաստանյութ կտրամադրի. Ավանեսյան
Ավարտական փուլին են հասցվում Նովովակս պատվաստանյութի ձեռքբեման աշխատանքները, ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ Չինաստանի կառավարության կողմից նախնական համաձայնություն կա դոնորության շրջանակում Հայաստանին տամադրվելիք պատվաստանյութի մասով: Այն առաջիկայում կլինի Հայստանում:
«Մի շարք տարբերակներ ենք ունենալու, որոնք պետք է օգտագործվեն մեր երկրում», - նշեց առողջապահության ոլորտի պատասխանատուն: