12/04/2021 18:00
ԵՄ ԱԳՆ ղեկավարներն ապրիլի 19-ին կայանալիք հանդիպմանը կքննարկեն Դոնբասում տիրող իրավիճակը
ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարները երկուշաբթի՝ ապրիլի 19-ին, վիդեոկոնֆերանսի ձևաչափով ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ կքննարկեն Դոնբասում իրավիճակի սրման հարցը, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ներկայացուցիչ Պետեր Ստանոն:
«Ուկրաինան կդառնա արտգործնախարարների տեսակոնֆերանսի օրակարգ: Մենք շատ ուշադիր ու լուրջ մտահոգությամբ ենք հետևում իրավիճակի զարգացմանը», - մեջբերում է նրան ТАСС-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ապրիլի 13-ին Բրյուսելում հանդիպելու է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբային:
Կիևում նշվել է, որ Կուլեբան 11 օրվա ընթացքում 16 հեռախոսազրույց է ունեցել Դոնբասում տիրող իրավիճակի վերաբերյալ, այդ թվում`Մեծ Բրիտանիայի, Հունաստանի, Վրաստանի, Դանիայի, Էստոնիայի, Կանադայի, Լատվիայի, Մոլդովայի, Նիդեռլանդների, Գերմանիայի, Սլովակիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Շվեդիայի արտգործնախարարների, ինչպես նաև ԵՄ Բարձր ներկայացուցչի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ: