12/04/2021 12:42
Արքայազն Ֆիլիպն արքայազն Չարլզին խնդրել է հոգ տանել թագուհու մասին և ղեկավարել ընտանիքը
Մեծ Բրիտանիայի արքայազն Ֆիլիպը մահվանից անմիջապես առաջ իր ավագ որդուն՝ արքայազն Չարլզին, խնդրել է հոգ տանել մոր՝ թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մասին, ինչպես նաև դառնալ թագավորական ընտանիքի ղեկավար: Այս մասին գրում է The Sun տաբլոիդը՝ հղում անելով արքայական կենսագիր Ռոբերտ Ջոբսոնին:
Ինչպես նշում է հրատարակությունը, արքայազն Չարլզը նման հրահանգ է ստացել Լոնդոնի հիվանդանոցում Ֆիլիպի հետ հանդիպման ժամանակ, որտեղ նա բուժում էր ստանում:
Ջոբսոնը նշել է, որ «զգացմունքային զրույցի ընթացքում» Էդինբուրգի դուքսը խորհուրդ է տվել Չարլզին խնամել Եղիսաբեթ Երկրորդին, երբ ինքը հեռանա: «Նա նաև խոսել է այն մասին, թե ինչպես պետք է Չարլզը առաջնորդի թագավորական ընտանիքը առաջիկա տարիներին», - ասել է նա:
Պարբերականը նշում է, որ դրանով կարող է բացատրել այն փաստը, որ Ուելսի արքայազնը հիվանդանոցից դուրս է եկել տխուր և արցունքոտ աչքերով: