12/04/2021 12:19
Ռուստամ Մուրադովը կշարունակի աշխատանքն Ադրբեջանից հայ գերիների վերադարձի ուղղությամբ. ՀՀ-ում ՌԴ դեսպան
Ադրբեջանից հայ գերիների վերադարձի հարցը առաջնահերթություն է ինչպես Ռուսաստանի ղեկավարության, այնպես էլ՝ խաղաղապահ զորախմբի համար, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Համառ աշխատանքներ են իրականացվում», - ասել է նա։
Հարցին, թե Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը կշարունակի՞ աշխատել հայ գերիների վերադարձի ուղղությամբ, ՌԴ դեսպանը պատասխանել է.
«Համոզված եմ, որ այո»։
Նա նշել է նաև, որ իրեն դժվար է մեկնաբանել ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե Ադրբեջանում այլևս հայ ռազմագերիներ չկան։
«Որքան հասկանում եմ՝ աշխատանքը շարունակվում է», -նշել է Կոպիրկինը։