12/04/2021 16:36
Դանիայի բնակիչները բողոքում են «պատվաստումների անձնագրերի» դեմ
Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում շաբաթ՝ ապրիլի 10-ին, հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ բողոքելու այսպես կոչված «կորոնավիրուսի անձնագրի» (COVID-19 Pas) դեմ, որը երկրում սկսել է գործել ամսվա սկզբից:
«Կորոնավիրուսի անձնագիրը» Դանիայում տրվում է 15 տարեկանից բարձր երկրի այն բնակիչներին, որոնք արդեն ստացել են COVID-19-ի դեմ երկու պատվաստումները՝ վերջին 72 ժամվա ընթացքում ստացել են բացասական թեստ կամ տարել են կոորավիրուս երկուսից մինչև 12 շաբաթ առաջ (որի շնորհիվ այժմ ունեն իմունիտետ):
Կառավարության ծրագրի համաձայն՝ նման անձնագիր ունեցողները կարող են ազատորեն այցելել ռեստորաններ, սրճարաններ, թանգարաններ, արվեստի պատկերասրահներ և գրադարաններ: