12/04/2021 10:55
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 510 դեպք, մահացել է 19 մարդ
Հայաստանում ապրիլի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 203 327 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 510-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 182 836 (+873) մարդ, այս պահին բուժվում է 15 785 (-382):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4706 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3753 (+18), իսկ այլ պատճառներով՝ 953 (+1):
Վերջին մեկ օրում մահացել է 19 մարդ: