12/04/2021 12:15
Կորոնավիրուսով պայմանավորված՝ հանրապետությունում կայուն լարված իրավիճակ է. ցուցանիշի նվազում չի նկատվում. նախարար
Վերջին ժամանակներում հանրապետությունում կորոնավիրուսով պայմանավորված՝ կայուն լարված իրավիճակ է, ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ընդգծելով, որ հիվանդացության ցուցանիշի նվազում դեռ չի նկատվում:
«Հոսպիտալացման կարիք ունեցող պացիենտների համամասնությունը բավական մեծ է, նշանակում է՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով, անձինք ավելի ծանր են տանում հիվանդությունը: Ունենք ծավալված մոտ 2600 մահճակալ: Դրանք անընդհատ ավելացվում են, բայց ռեսուրսն անսահման չէ», - ասաց նախարարը:
Նա նաև տեղեկացրեց, որ առաջիկայում այդ ծավալի ավելացման փոքր հնարավորություն կա: