12/04/2021 13:37
Վրաստանում հայտարարվել է կորոնավիրուսի երրորդ ալիքի մասին
Վրաստանը ծածկվել է կորոնավիրուսի համավարակի երրորդ ալիքով, Ռուսթավի 2 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
«Երկրում արդեն սկսվել է երրորդ ալիքը, բայց մենք ուզում ենք, որ այն հնարավորինս կառավարելի լինի, որպեսզի լայնամասշտաբ համավարակ չստեղծվի», - ասել է պաշտոնյան:
Ըստ նրա՝ վարակի ակտիվ տարածման պատճառները երկրի բնակիչների զանգվածային հավաքույթներն են հարսանիքներին, ոգեկոչման և ծննդյան արարողություններին և այլ միջոցառումներին:
Բացի այդ, Գամկրելիձեն հայտնել է, որ վերջերս վարակի դեպքերի մեծ մասը կապված է, այսպես կոչված, COVID-19 բրիտանական շտամի տարածման հետ: