13/04/2021 14:59
«Հոդվածների մեջ ընտրություն անելը ճաշակի հարց չէ». դատարանի որոշումը չի համոզել Մարտի 1-ի գործով մեղադրող դատախազին
ՀՀ գլխավր դատախազությունն ասօր է ստացել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ արդարացման վերաբերյալ դատարանի որոշումը։
Մեղադրող դատախաղ Գևորգ Բաղդասարյանն ասաց, որ պաշտպանական կողմի հրապարակած նյութերիոց է ծանոթացել դատարանի որոշմանը և հիմնավորումը, թե այն, ինչ դատախազությունն է ասում, արդարադատության հետ համատեղելի չէ, իրեն չի համոզել։
«Ավելին, ես գտնում եմ, որ այն իրավիճակը, որ առաջացել է այսօր ու առաջացել է այդ որոշումը կայացնելու հետևանքով, արդարադատության հետ համատեղելի չէ, քանի որ կիրառված նորմի Սահմանադրության հետ անհամապատասխանության հետևանքով առաջացել է վիճակ, երբ անձի արարքում հանցակազմ կա ու նա արդարացվել է», - լրագրողներին ասաց Գևորգ Բաղդասարյանը։
Մեղադրող դատախազը պնդեց՝ գտել է ու այժմ էլ գտնում է, որ 300.1 հոդվածը խնդիր չունի։
«Բայց խնդիր ունենալու վերաբերյալ կանխատեսումները բավարար չեն, որ դու ընտրություն անես հոդվածների մեջ արարքը որակելիս, դա ճաշակի հարց չէ, քանի դեռ քրեական օրենսգրքույմ կա այդ հոդվածը, արարքը չէր կարող որակվել 309 հոդվածի 3-րդ մասով, այդ մասով կարող էր որակվել միայն այդ հոդվածը չլինելու դեպքում», - ասաց Բաղդասարյանը։
Հիշեցնենք՝ երեկ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ստացել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից 2021 թվականի ապրիլի 6-ին կայացրած՝ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական հետապնդումը հանցագործության դեպքի բացակայության հիմքով դադարեցնելու և վարույթը կարճելու մասին որոշումը։
Ըստ դատարանի որոշման՝ «բացակայում է քրեական գործի վարույթը շարունակելու որևէ իրավաչափ հիմք»։
Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, որոշում է կայացրել դադարեցնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը 300.1 հոդվածով։
Ըստ մեղադրող կողմի՝ դատարանը չի անդրադարձել, թե քրեական դատավարության ո՞ր նորմերին հղում կատարելով դադարեցրեց քրեական հետապնդումը Քոչարյանի և մյուսների նկատմամբ
Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը: ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը սահմանում է սահմանադրական կարգի տապալումը, որով մեղադրանք էր առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։