13/04/2021 13:43
Ռոբերտ Քոչարյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել. Դատական նիստը հետաձգվեց մինչև մայիս
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ելնելով իր մոտ առկա սիմպտոմատիկայից, բժշկի ցուցումով հանձնել է Քովիդ-19-ի թեստ, դատական նիստի ժամանակ ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։
Նա տեղեկացրեց, որ կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպք է եղել Քոչարյանի մերձավոր շրջապատում։ Թե կոնկրետ ում մասին է խոսքը, Ալումյանը չտեղեկացրեց՝ խդրելով, որ այդ մասը քննարկվի դռնփակ ռեժիմով։
Ալումյանն ասաց, որ թեստի պատասխանը կլինի այսօր։
Նիստը հետաձգվեց. հաջորդ նիստը կկայանա մայիսի 4-ին՝ 13:00-ին։