13/04/2021 10:28
Թուրք-ադրբեջանական սպառնալիքների համատեքստում հայկական քաղաքական հարթակում հնչող ձևակերպումները մտահոգիչ ու անթույլատրելի են. Պատգամավոր
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հակահայկական ատելությամբ պարուրված քաղաքականությունը, ԱԺ ամբիոնից հայտարարեց անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանը:
Նա ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից հայ գերիներին չվերադարձնելու և հայության դեմ թուրք-ադրբեջանական սպառնալիքների հռետորաբանության համատեքստում հայկական քաղաքական հարթակում պարբերաբար հնչող ձևակերպումները՝ հարևանների հետ երկխոսելու, հայրենիքի մաս կազմող այս կամ այն տարածքի պատկանելության հարցում կասկածները, ծանրագույն պարտությունից հետո և ապրիլի 24-ին ընդառաջ մտահոգիչ ու անթույլատրելի են:
«Մարտահրավերների պարագայում կեղծ խաղաղասիրական է վերոնշյալ օրակարգը: Խաղաղությունը չեն մուրում: Խաղաղասիրությունը լինում է երկկողմանի, ապացուցելի և տեսանելի», - նշեց պատգամավորը: