13/04/2021 15:42
Կրեմլում բացատրել են Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը սահմանափակելու որոշման պատճառը
Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը սահմանափակելու Մոսկվայի որոշումը քաղաքական չէ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ըստ Կրեմլի ներկայացուցչի՝ սահմանափակումները մտցվում են Թուրքիայում COVID-19-ի դեպքերի ֆոնի վրա:
Երկրի ղեկավարի մամուլի քարտուղարից ճշտել են՝ կարո՞ղ է կապ լինել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ուկրաինային աջակցելու մասին հայտարարության հետ:
«Ոչ: Իրավիճակը բացառապես համաճարակաբանական բնույթ ունի, որոշումը կապված է Թուրքիայում կորոնավիրուսի բավականին սուր բռնկման հետ», - ընդգծել է Դմիտրի Պեսկովը:
Կորոնավիրուսային վարակի հետ կապված Ռուսաստանի գործառնական շտաբը որոշում է կայացրել դադարեցնել թռիչքները Թուրքիայի հետ՝ ապրիլի 15-ից հունիսի 1-ը: Սահմանափակումներն ազդել են նաև Տանզանիայի վրա: