13/04/2021 11:40
Ալիևը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել, բայց «Երևանից որևէ պատասխան քայլ չի տեսնում»
Հետկոնֆլիկտային իրավիճակը Ղարաբաղում շատ փխրուն է, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Հրադադարը հարգվում է, բայց հակամարտությունից հետո դեռ շատ հարցեր կան, որոնք պետք է լուծվեն», - ասել է Ալիևը «Նոր հայացք Հարավային Կովկասում. Հետհակամարտային զարգացում և համագործակցություն» խորհրդաժողովում:
Ալիևը նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել Ղարաբաղի հարցով, բայց Երևանից որևէ պատասխան քայլ չի տեսնում:
«Ես արդեն ասել եմ, որ մենք պատրաստ ենք խաղաղության համաձայնագիր ստորագրել: Բայց մենք Երևանից ոչ մի փոխադարձ քայլ չենք տեսնում: Ընդհակառակը, Հայաստանի վարչապետից լսվում են ագրեսիվ հայտարարություններ, արտգործնախարարի հայտարարությունները խոսում են ադրբեջանաֆոբիայի, թուրքաֆոբիայի մասին», - ասել է նա: