13/04/2021 15:18
Ալիևը խոստացել է «վերադառնալ» Երևան ու Սյունիք
Հայաստանի Սյունիքի մարզն ու Երևանն Ադրբեջանի պատմական տարածքներն են, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նրա խոսքերը մեջբերում է ԱՊԱ գործակալությունը:
«Զանգեզուրի շրջանը (Հայաստանի Սյունիքի մարզ) և Իրևանը Ադրբեջանի պատմական տարածքներն են», - հայտարարել է նա:
Ալիևն ասել է, որ «Զանգեզուրը Հայաստանին է հանձնվել 1920-ին, և երիտասարդ սերունդն այդ մասին պետք է իմանա»:
«Դրանից առաջ այդ տարածքը մեզ էր պատկանում: Նրանք Գոյչա լիճն անվանում են Սևան: Բավական է նայել 20-րդ դարի սկզբի քարտեզին՝ Սևանն այնտեղ չեք տեսնի: Նույնը վերաբերում է նաև Երևանին», - ավելացրել է Ադրբեջանի ղեկավարը:
Նրա խոսքով՝ «հայերը ոչնչացրել են Իրևանի պատմական մասը, որտեղ նախկինում ապրում էին ադրբեջանցիներ»:
«Ես վերապահում արեցի, մենք կվերադառնանք այնտեղ: Ես չասացի, որ մենք այնտեղ կվերադառնանք տանկերով: Ասացի, որ կվերադառնանք: Եթե վերադառնանք Զանգեզուրի միջանցք, եթե օգտագործենք այդ ճանապարհը, ինչո՞ւ չենք վերադառնա Իրևան», - ասել է Ալիևը:
Ապրիլի 13-ին նա հայտարարել էր, որ Ադրբեջանը չի ծրագրում ռազմական գործողություններ իրականացնել Հայաստանի հետ սահմանին:
Նա հույս էր հայտնել, որ ժամանակի ընթացքում Անդրկովկասում հայերի և ադրբեջանցիների միջև էթնիկական բախումները կավարտվեն, և ժողովուրդները «խնդիրներ չեն ունենա կողք կողքի ապրելու» համար: