13/04/2021 13:13
ԱԱԾ-ն վերադարձրել է Անժելա Էլիբեգովայի համակարգիչն ու հեռախոսը, իսկ գլխավոր դատախազությունը՝ քրեական գործ հարուցել սուտ մատնության փաստով
ԱԱԾ-ն վերջապես վերադարձրեց համակարգիչս ու հեռախոսս, ֆեյսբուքի իր էջում գրել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:
Նա նշել է նաև, որ գլխավոր դատախազությունը բավարարել է իր բողոքը և հարուցել քրեական սուտ մատնության փաստով։
«Առանձին շնորհակալություն փաստաբանիս, իմ համառ սկզբունքայնության հարցում ինձ սատարելու ու աջակից լինելու համար», - նշել է Էլիբեգովան:
Հիշեցնենք, Էլիբեգովան «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով իր աշխատավայրից ԱԱԾ քննչական դեպարտամենտ բերման էր ենթարկվել ու որոշ ժամանակ անց ազատ արձակել: