13/04/2021 11:10
Ո՞ւր ա մեր ԱԳՆ հայտարարությունը. ձեզ թվում է՝ հայերենով Ալիևին շան տուր եք տալիս, ինչ-որ ազդեցությո՞ւն ունի աշխարհի վրա. Մարուքյանը՝ իշխանությանը (Տեսանյութ)
Պետք է գործ անել, ոչ թե հայերենով հայկական ամբիոնների հայտարարություններ անել, դա բան չի փոխում, ԱԺ-ում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Բաքվում արցախյան պատերազմին նվիրված պուրակի վերաբերյալ հայտարարություններին:
«Ուզում եմ մի բան խոսենք, հասկանանք՝ մեզ ի՞նչն է թվում, որ մենք մեր խորհրդարանում «դատափետող ելույթներ ենք ունենում ու դա մեծ ազդեցությո՞ւն է ունենում Ադրբեջանի վրա: Նայելու են, ասեն՝ ըհը, մի հատ պուրակ բացեցիքն, մի ամբողջ երկիր խառնվել ա իրար: Իսկ ի՞նչ ենք անում, որ էտ պուրակները չբացվեն: Ձեր էսօրվա և վերջին երկու ամսվա հայտարարությունները իրար հետ բռնու՞մ են՝ չեն բռնում: Ո՞ւր ա մեր ԱԳՆ հայտարարությունը: Ձեզ թվում է, որ հայերենով այստեղ Ալիևին շան տուր եք տալիս, ինչ-որ ազդեցությո՞ւն ունի աշխարհի վրա: Աշխարհը նստած հետևում ա մեր պառլամենտի նիստին և խնդրել է սինքրոն թարգմանել, որ մեր ելույթները լսի: Բա միջազգային դիվանագիտական աշխատանքն ո՞ւր ա», - նշեց պատգամավորը:
Մարուքյանը նաև նկատեց, որ պետք է գործ արվի, աշխարհը տեսնի՝ ինչ այլանդակ ղեկավարության հետ գործ ունի Հարավային Կովկասի տարածաշրջանը, ինչ արհավիրք է թուրք-ադրբեջանական տանդեմը: