13/04/2021 14:56
Լավրով. Ռուսաստանը և Իրանը կողմ են ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորմանը
Ռուսաստանն ու Իրանը կողմ են արդարացի հիմքի վրա Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ իրանցի գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ Թեհրանում կայացած հանդիպումից հետո, հայտնում է IRNA պետական լրատվական գործակալությունը:
«Մենք քննարկել ենք իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ հաշվի առնելով Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք հնարավորություն են տալիս պահպանել կայուն հրադադարի ռեժիմը (ղարաբաղյան հակամարտության գոտում՝ խմբ.): Մենք կարևորել ենք հակամարտության հետևանքները հաղթահարելու և, առհասարակ, դրա երկարաժամկետ քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը հասնելու կարևորությունը՝ հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերից ելնելով», - ասել է Սերգեյ Լավրովը: