13/04/2021 16:47
Մահացել է «Պեսնյարի»-ի մենակատար Լեոնիդ Բորտկևիչը
72 տարեկանում կյանքից հեռացել է բելառուս երաժիշտ, «Պեսնյարի»-ի ոսկե կազմի մենակատար Լեոնիդ Բորտկևիչը: Այս մասին հաղորդվում է խմբի ֆեյսբուքյան էջում:
«Այսօր Մինսկում մահացել է լեգենդար երգահաններից մեկը՝ Լեոնիդ Բորտկևիչը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Բորտկևիչը եղել է խմբի մենակատար 1970-ից 1980 թվականներին և 1999-ից 2003 թվականներին՝ մինչ անսամբլի ղեկավար Վլադիմիր Մուլյավինի մահը:
Բորտկևիչը ԽՍՀՄ վաստակավոր արտիստ է: