13/04/2021 11:58
Ռուս սակրավորներն ականազերծում են Ղարաբաղի Մարտակերտի մատույցներում գյուղատնտեսական նշանակության հողերը
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծող վաշտի ինժեներա-սակրավորական խմբերը շարունակում են մաքրել Լեռնային Ղարաբաղի տարածքն ականային վտանգից և պայթուցիկ առարկաներից:
Ներկայումս ռուս զինծառայողներն ակտիվորեն որոնում են պայթյունավտանգ առարկաներ Մարտակերտ քաղաքի մատույցներում: Այնտեղ՝ գյուղատնտեսական նշանակության հողերի տարածքում, ռազմական գործողությունների ընթացքում տեղակայված էին հրետանային դիրքեր: Այս պահին տեղի բնակիչները չեն կարող վերսկսել գյուղատնտեսական աշխատանքները, քանի դեռ չի իրականացվել տարածքի ամբողջական մաքրում:
Վերջին մի քանի օրերի ընթացքում Մարտակերտի շրջանի տարածքում ռուս սակրավորները հայտնաբերել և վնասազերծել են ավելի քան 50 խոշոր տրամաչափի արկ և պայթյունավտանգ առարկա:
Ընդհանուր առմամբ՝ 2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր, Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողները չպայթած զինամթերքից մաքրել են 1960 հա տարածք, 605 կմ ավտոճանապարհ, այդ թվում սոցիալական նշանակության 30 օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 484 պայթյունավտանգ առարկա: