13/04/2021 14:44
Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն իրենից երբեք սպառնալիք չի ներկայացրել
Ռուսաստանը միշտ արձագանքել է, երբ իրեն սպառնացել են, բայց երբևէ սպառնալիք չի ներկայացրել որևէ մեկի համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ռուսաստանն իսկապես ոչ մեկին չի սպառնում։ Վերջին հարյուր տարվա ընթացքում շատ իրավիճակներ են եղել, երբ Ռուսաստանին սպառնացել են, Ռուսաստանը պատասխանել է, բայց Ռուսաստանն ինքը երբեք ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացրել», - լրագրողներին ասել է Պեսկովը: