13/04/2021 12:58
Թուրքական դատարանն ազատ է արձակել կալանավորված 10 ծովակալի
Անկարայի դատարանը ազատ է արձակել 10 ծովակալի, որոնք ավելի վաղ ձերբակալվել էին հավաքական նամակի համար՝ ի պաշտպանություն Մոնտրյոյի կոնվենցիայի, հայտնում է NTV-ն:
Նշվում է, որ նրանց նկատմամբ ընտրվել է չհեռանալու մասին խափանման միջոց:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի դատախազությունը պահանջում է ձերբակալել թոշակառու ծովակալներից մեկին, որը նամակ է ստորագրել ի պաշտպանություն Մոնտրյոյի կոնվենցիայի: