13/04/2021 15:51
Կանադան հայտարարել է COVID-19 դեպքերի ռեկորդային աճի մասին
Կանադայում կորոնավիրուսով վարակված մարդկանց թվի օրական աճն առաջին անգամ գերազանցել է 10 հազարը: Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարարությունը, գրում է ТАСС-ը:
Անցած 24 ժամվա ընթացքում հանրապետությունում գրանցվել է 10 859 վարակման դեպք, նախկինում այդ ցուցանիշը չէր գերազանցում 9,2 հազարը։
Հաղորդվում է, որ Կանադայում վարակների կտրուկ աճ է գրանցվել վերջին երկու շաբաթվա ընթացքում:
Այս առումով, մի շարք շրջաններում խստացրել են հակավիրուսային միջոցառումները:
Այս պահին 29 միլիոն կանադացի է թեստավորվել կորոնավիրուսի կասկածանքով, ապաքինվել է 970,8 հազար մարդ:
Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է մահվան 23 356 դեպք: