13/04/2021 17:40
Ամեն օր դոլարի կուրսն աճում էր և ասում էինք՝ լողացող է, որևէ միջամտություն չկա. ի՞նչ եղավ. Մելքումյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ դոլարի փոխարժեքին:
«Մի քանի օր առաջ Կենտրոնական բանկը 56 մլն դոլարի «ներարկում» արեց ֆինանսական շուկայում և մեկ օրվա ընթացքում 10, 15, 20 դրամ իջեցրեց:
Ամեն օր կուրսն աճում էր և ասում էինք՝ լողացող է, այդտեղ որևէ միջամտություն չկա: Ի՞նչ եղավ: Ես նախորդ օրը խոսում էի ԿԲ ղեկավարներից մեկի հետ, ասում եմ՝ էս ի՞նչ ա կատարվում, ասում է՝ սպեկուլյատիվ ոչ մի բան չկա, եթե լինի, մենք կմիջամտենք: Հաջորդ օրը միջամտեցին: Էդ թռիչքը, որ եղավ, օրինաչա՞փ երևույթ էր: Այսինքն՝ ԿԲ-ն իր ֆունկցիան կատարե՞լ է, թե՞ չի կատարել: Թող գան, այս ամբիոնից ներկայացնեն», - նշեց պատգամավորը:
Մելքումյանի խոսքով՝ վայրիվերումները լավ բաների մասին չեն խոսում: