14/04/2021 18:21
Ապրիլի վերջին տասնօրյակում հրաժարական կտամ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Հրաժարական պատրաստվում եմ տալ ապրիլի վերջին տասնօրյակում, ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դրանից հետո, համաձայն խորհրդարանական ուժերի և ՀՀ նախագահի հետ ձեռք բերված պայմանավարվածությունների, պատշաճ ընթացակարգերը պահպանելու համար յոթերորդ օրը տեղի կունենա վարչապետի ընտրություն։ Ես «Իմ քայլը» խմբակցության կողմից կառաջադրվեմ վարչապետի թեկնածու, մյուս խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի։ «Իմ քայլը» խմբակցությունն ինձ վարչապետ չի ընտրի։ Երկրորդ անգամ ես «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների 1/3-ի կողմից կառաջադրվեմ վարչապետի թեկնածու, կրկին վարչապետ չի ընտրվի։ Աժ-ն իրավունքի ուժով կհամարվի լուծարված, որից հետո կնշանակվեն ընտրություններ 2021 թ. հունիսի 20-ին», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց՝ ովքեր այլ ճանապարհով կգնան և ժողովրդի առջև ստանձնած քաղաքական պայմանավորվածություններից կփորձեն շեղվել, կգործեն քաղաքական ինքնասպանություն։
«Ինչ տեղի կունենա. «Իմ քայլը» խմբակցությունն ինձ կընտրի վարչապետ և դրանով թեման կփակվի։ Կարծում եմ, որ ոչ մեկը քաղաքական ինքնասպանության գնալու փորձ չի անի», - ասաց վարչապետը։