14/04/2021 11:36
Ռոբերտ Քոչարյանի ժամանակներում ոչ միայն հույս են տվել Ադրբեջանին, որ կհասնի իր նպատակին, այլև երաշխիք են տվել. Նիկոլ Փաշինյան
Հենց Ռոբերտ Քոչարյանի ժամանակներում՝ 1997-98թթ., ոչ միայն հույս են տվել Ադրբեջանին, որ Ադրբեջանը կհասնի իր նպատակին, այլև երաշխիք են տվել, խորհրդարանում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այդ երաշխիքը Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողելն է:
«Առանց Ղարաբաղի բանակցությունների գնալը հույս և երաշխիք է եղել Ադրբեջանին, որ նրանք պիտի հասնեն իրենց նպատակին: Ի՞նչ պետք է անեին՝ այն, ինչ մենք փորձեցինք անել 2019թ.՝ ասելով, որ մենք առանց Ղարաբաղի չենք պատկերացնում բանակցություն և հարցի լուծում: Իրենք դա պետք է անեին 1997-98թթ., որովհետև այն ժամանակ Ադրբեջանը պատրաստ չէր և չէր կարող ռազմական լուծում տալ խնդրին: Մենք ոչ միայն մեզ չէինք խաբի, թե բանակցություններով խնդիր ենք լուծում, այլև՝ Ադրբեջանին, զուգահեռ կպատարստվեինք պատերազամին», - նշեց Փաշինյանը:
Վարչապետը նաև ասաց, Քոչարյան-Սարգսյան զույգը, Ղարաբաղի հարցը օգտագործելով իշխանության հասնելու համար, 20 տարվա ընթացքում տանուլ է տվել ԼՂ բանակցային գործընթացը: