14/04/2021 15:22
«Ինչ ուզում է՝ թող դուրս տա, նա արդարանալու ոչ մի ճար չունի». Լևոն Տեր-Պետրոսյանը Փաշինյանի մասին մնում է նույն կարծիքին
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանի այսօր ունեցած ելույթում Նախագահ Տեր-Պետրոսյանին առնչվող «մտքերը» մեկնաբանելու լրագրողների հարցումներին ի պատասխան հիշեցնեմ 2020թ. նոյեմբերի 30-ին Փաշինյանի նույնանման «մտքերին» Լևոն Տեր-Պետրոսյանի տված գնահատականը։
Նախագահ Տեր-Պետրոսյանն անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին: Ինչ ուզում է՝ թող դուրս տա: Միևնույն է՝ նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու», - նշել է Մուսինյանը։
Փաշինյանն այսօր խորհրդարանում հայտարարել էր, որ իր և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումից գաղտնիք է բացահայտում:
«Ի՞նչ է ասել ինձ առաջին նախագահը 2018թ. հուլիսին մեր հանդիպման ժամանակ, մեջբերում եմ՝ «հողերն արդեն պետք է տաս»», - ասել էր Փաշինյանը: