14/04/2021 12:08
Մեծ հավանականությամբ, Ադրբեջանն ամեն ինչ կանի, որպեսզի կոմունիկացիաների բացումը տեղի չունենա. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է կոմունիկացիաների բացման թեման ուշադրության կենտրոնում պահելը: ԱԺ-ում նա ասաց, որ, մեծ հավանականությամբ, Ադրբեջանն ամեն ինչ կանի, որպեսզի կոմունիկացիաների բացումը տեղի չունենա:
«Ես կասկածներ ունեմ, որ հենց Ադրբեջանը ամեն ինչ անում է այս գործընթացը տորպեդահարելու և Հայաստանը շրջափակման մեջ պահելու համար: Ուզում եմ արձանագրենք, որ հետևողականորեն գնալու ենք հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված համատեղ հայտարարության իրականցմանը, որովհեև մեզ համար ռազմավարական խնդիր է օր առաջ երկաթուղային կապ հաստատել Ռուսաստանի, Իրանի հետ: Սա կնշանակի, որ մենք կարողանում ենք տրանսպորտային տրանզիտային ուղի դառնալ Պարսիզ ծոցից մինչև Խաղաղ օվկիանոս, և ամենուր», - ընդգծեց Փաշինյանը: