14/04/2021 14:08
ԵԱՀԿ ՄԽ վերջին հայտարարությունը բովանդակային ավելի խորք ուներ. ՀՀ վարչապետ
ԵԱՀԿ ՄԽ վերջին հայտարարությունը բովանդակային ավելի խորք ուներ, ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այնտեղ հատուկ նշված էր գերիների և Ադրբեջանում պահող այլ անձանց վերադարձնելու և հայտնի սկզբունքների շրջանակում բանակցային գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը: Հայտնի սկզբունքներից մեկը ԼՂ վերջնական կարգավիճակի հարցի լուծումն է», - նշեց Փաշինյանը:
Նա կարևորեց նաև, որ համանախագները խոսել են տարածաշրջանային այցեր կատարելու իրենց ցանկության ու պատրաստակմության մասին՝ հիմնվելով նախկինում հաստատված պրակտիկայի վրա:
Այդ առումով, երկրի վարչապետը համանախագահների հայտարարությունն օգտակար է համարում: