14/04/2021 15:32
3621 զոհ, 321 անհետ կորած. Փաշինյանը ներկայացրել է նոր տվյալներ
Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգեցին պատերազմի զոհերի հիշատակը: Մինչ այդ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց զոհերի թիվը:
«Այսօրվա դրությամբ, մահվան վկայականներով հաստատված, ինքնությունները պարզված մենք ունենք 3621 զոհ: Անհետ կորածների ցուցակում ունենք 321 մարդ: Միևնույն ժամանակ, ունենք ԴՆԹ հետազոտման մեջ գտնվող 201 մարմին կամ մասունք, ունենք ավելի քան 100 նույնականացված մարմին, որ նույնականցվել են հարազատների հետ, բայց հարազատներն ինչ-ինչ պատճառներով առայժմ հրաժարվում են ընդունել այդ փաստը», - նշեց Փաշինյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ կան ընտանիքներ, որոնք չեն վստահում ԴՆԹ հետազոտության արդյունքներին և սեփական ուժերով արտերկրում են նախաձեռնում ԴՆԹ հետազոտություն:
«Մեր զոհերի թվը կլինի 4000-ի կարգի՝ +/- 50, ներողություն արտահայտության համար», - ամփոփեց վարչապետը: