14/04/2021 15:41
Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի շուրջ 90 տոկսոը պետական գաղտնիք է, հրապարկման ենթակա չէ. Փաշինյան
Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզարակացությունը կա, բայց չի հրապարկվել, որովհետև պետական գաղտնիք պարունակող հսկայածավալ նյութ կա, խորհրդարանում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ փորձաքննությունը պարզել է, որ զեկույցի շուրջ 90 տոկսոը պետական գաղտնիք է, հրապարկման ենթակա չէ:
«Հանձնաժողովի աշխատանքն արվել է ինֆորմացիան հետագա բարեփոխումների ժամանակ հաշվի առնելու համար», - նշեց վարչապետը: