14/04/2021 17:01
Ալիևը Հայաստանի հետ կապերը հարթելու գործում Մինսկի մասնակցության հույս ունի
Ալիևը Հայաստանի հետ կապերը հարթելու գործում Բելառուսի աջակցության հույս ունի: Այդ մասին Բաքվում բելառուս իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Բելառուսը, որպես Հայաստանի գործընկեր, մի երկիր, որը նրա հետ միասին ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի անդամ է, և որպես երկիր, որը հանդիսանում է Ադրբեջանի սերտ բարեկամը, կարող է կարևոր դեր ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև կապերը հարթելու գործում», - Ալիևի խոսքերը մեջբերում է BelTA-ն:
Նրա խոսքով՝ «Բաքուն նպատակ ունի ամրապնդել վստահության միջոցները Երևանի հետ հարաբերություններում»:
Լուկաշենկոն, իր հերթին, վստահություն է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին եռակողմ համաձայնագիրը հիմք կդառնա տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար:
Ապրիլի 13-ին Լուկաշենկոն այցով ժամանել է Ադրբեջան: