14/04/2021 11:50
Հայաստանի վրա հարձակումը նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա. ՀՀ վարչապետ
Հայաստանում և Ացախում ապագա կա, հայ ժողովուրդն ունի ապագա, ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ որպես բանակցային հարց պետք է դրվի ԼՂ ինքնավար մարզի տարածքի դեօկուպացիայի խնդիրը:
«Սա պետք է ձևակերպենք ոչ թե որպես ռազմական հարց, այլ որպես բանակցային քաղաքական հարց: Հետևողականորեն պետք է շարունակենք ԼՂ համար «անջատում հանուն փրկության» բանաձի իրագործումը», - ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ ՀՀ արտաքին անվտանգության ապահովման առանցքը հայ-ռուսական ռազմական դաշինքն է:
«Հայաստանի անվտանգության համար կարևոր նշանակություն ունեն հայ-ռուսական միացյալ զորախմբավորումը և հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հայ-ռուսական հակաօդային պաշտպանության միացյալ համակարգը: Ձևավորված պայմանագրերի տրամաբանությամբ հարձակումը Հայաստանի վրա նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա», - ընդգծեց վարչապետը՝ ավելացնելով, որ երկու երկրները համատեղ պետք է դիմակայեն արտաքին մարտահրավերները: