14/04/2021 13:23
Այլ բան այս բարոյազուրկ ստախոսներից չէր կարելի սպասել. Օնիկ Գասպարյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին (ArmLur)
«Այլ բան այս բարոյազուրկ ստախոսներից, ըստ էության, չէր կարելի սպասել։ Ես կրկին հաստատում եմ նոյեմբերի 17-ին իմ կողմից կատարված հայտարարությունը», - ArmLur.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն՝ ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության:
«ՀՀ վարչապետը և ԱԽ քարտուղարն անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը, և օգտագործելով իշխանական լծակները, հանրությանը մոլորության մեջ են մտցնում։ ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել և ներկայացվել իրենց համար ցանկալի տարբերակով։ Ճշմարտությունն օբյեկտիվորեն կարող է բացահայտվել միայն գործող վարչապետի հրաժարականի և իշխանափոխության դեպքում։ Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի պարզել ողջ իրականությունը», - ասել է Օնիկ Գասպարյանը:
Այսօր Փաշինյանը խորհրդարանում հայտարարել է, որ Օնիկ Գասպարյանը չի ասել՝ «2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար», հակառակը, ասել է՝ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել:
Նշենք, որ Փաշինյանը հակասել է ինքն իրեն. նախկինում ասում էր՝ Օնիկ Գասպարյանի՝ պատերազմը կանգնեցնելու զեկույցից հետո գործողություններ են արվել, այսօր պնդել՝ չի ասվել կանգնեցնել պատերազմը: