14/04/2021 11:07
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1075 դեպք, մահացել է 24 մարդ
Հայաստանում ապրիլի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 205 128 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1075-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 184 243 (+583) մարդ, այս պահին բուժվում է 15 663 (+471):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4751 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3794 (+19), իսկ այլ պատճառներով՝ 957 (+2):
Վերջին մեկ օրում մահացել է 21 մարդ: