14/04/2021 17:13
Երկաթուղային հաղորդակցություն ունենալու դեպքում կունենանք պղնձաձուլարան և տնտեսական հիմնավորում՝ նոր ատոմակայանի կառուցման համար. Վարչապետ
Երկաթուղային հաղորդակցություն ունենալու դեպքում կունենանք պղնձաձուլարան և շատ մեծ հիմնավորում նոր ատոմակայանի կառուցման տնտեսական էֆեկտի համար: Այսօր ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պղնձի ձուլման արտադրությունն ունի առանձնահատկություններ, որոնք էական են դարձնում երկաթուղու գոյությունը: Այս առումով, ես նոր պղնձաձուլարանի հիմնումը, ատոմակայանի կառուցումն ու երկաթուղու բացումը դիտարկում եմ նույն շղթայի տարբեր օղակներում: Այսինք՝ հիմնարար գործոնը երկաթուղային հաղորդակցության բացումն է դեպի Իրան ու Ռուսաստան: Երկաթուղային հաղորդակցություն ունենալու դեպքում վստահաբար մենք կունենանք պղնձաձուլարան՝ հետագա ցիկլերով վերամշակման, և շատ մեծ տնտեսական հիմնավորում կունենանք նոր ատոմակայանի կառուցման տնտեսական էֆեկտը հիմնավորելու համար», - նշեց վարչապետը: