14/04/2021 18:13
Անհեթեթ է բանավեճը՝ անձը ռազմագերի՞ է, թե՞ չէ, քանի որ բոլորը ենթակա են վերադարձի. Փաշինյան
Գերիների վերադարձի մասին գրավոր պայմանավորվածություն կա, այն ստորագրվել է ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի կողմից, այսօր խորհրդարանում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սակայն Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները: ՌԴ նախագահի հետ արձանագրել ենք, որ հարցի վերաբերյալ ունենք ընդհանուր պատկերացում՝ անիմաստ ու անհեթեթ է այն բանավեճը, թե տվյալ որևէ անձը ռազմագերի՞ է, թե՞ ռազմագերի չէ, քանի որ հայտարարությունը վերաբերում է ռազմագերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց», - նշեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ցանկացած կատեգորիայի մարդ ենթակա է վերադարձի:
«Ադրբեջանի իշխանությունն այս հարցը դարձնում է քաղաքական շահարկման առարկա, այդ թվում՝ Հայաստանում ներքաղաքական ապակայունացում հրահրելու, այդ թվում՝ որոշ ուժերի համար խոսափող և հարթակ դառնալու համար», - նշեց վարչապետը: