15/04/2021 12:46
Հայաստանի նախկին ղեկավարությունը հրաժարվել է Ալիևի առաջարկից վերականգնել ոչ միայն Ղարաբաղը, այլև «ոտքի կանգնեցնել» Հայաստանը. Լուկաշենկո
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջարկել է վերականգնել Լեռնային Ղարաբաղը, եթե Հայաստանը համաձայնի զինված հակամարտության խաղաղ կարգավորմանը, «Բելառուս 1» հեռուստաալիքի եթերում Ալիևի հետ բանակցություններից հետո հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Լուկաշենկոյի խոսքով, երբ ինքը լքի նախագահի պաշտոնը, «շատ լավ բաներ կպատմի» այն մասին, թե ինչ է առաջարկել Ալիևը Երևանին հակամարտությունը լուծելու համար:
«Առաջարկություններից մեկը, երբ նա ինձ ասաց. «Լսիր, փոխանցիր հայերին, դու նրանց հետ լավ հարաբերությունների մեջ ես, ես պատրաստ եմ վերականգնել ոչ միայն Ղարաբաղը, այլև «ոտքի կանգնեցնել» Հայաստանը: <...> Փոխանցիր նրանց, որ այս հարցը լուծեն խաղաղ ճանապարհով», - Ալիևի խոսքերը մեջբերել է Բելառուսի ղեկավարը:
Լուկաշենկոն չի հստակեցրել, թե կոնկրետ երբ է տեղի ունեցել այս խոսակցությունը Ալիևի հետ, սակայն նշել է, որ զրույցը տեղի է ունեցել նախքան Նիկոլ Փաշինյանը ստանձնել է Հայաստանի վարչապետի պաշտոնը:
«Եղել է նման բան: Բայց Հայաստանի նախկին ղեկավարությունը, նախքան Փաշինյանը, հրաժարվում էր դրանից», - ասել է նա:
Բելառուսի նախագահը նշել է նաև, որ առաջին անգամ է հրապարակային խոսում է այդ իրադարձությունների մասին: