15/04/2021 13:43
Մեր ռազմավարական գործընկերոջ հետ այս հատվածում հաջողություններ ունենք. Պապիկյանը՝ նոր ատոմակայանի կառուցման մասին
Ատոմակայանն այս պահին կանգնած է, խորհրդարանում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Նա վերահաստատեց, որ պլանավորում են նոր ատոմակայան ունենալ, բանակցություններ են տարվում ՌԴ-ի հետ:
«Այսօր կամ վաղը կվերադառնան ատոմակայանի տնօրենը և իմ տեղակալը, որոնք Ռուսաստանում են: Առաջարկներ կան նաև այլ երկրներից», - նշեց նախարարը՝ ավելացնելով, որ փոքր մոդուլյար ռեակտորով կայաններ կան, բայց դրանք բոլորը ջրի վրա են, հողային հիմքի վրա դեռևս ոչ մի երկիր չունի:
Սուրեն Պապիկյանն ասաց, որ բոլորն իրենց նախագծերը պատրաստակամություն են հայտնել ուղարկելու:
«Մեր ռազմավարական գործընկերոջ հետ այս հատվածում հաջողություններ ունենք, կարծում ենք, որ փորձված թանն ավելի ճիշտ է այս փուլում», - նշեց նա: