15/04/2021 11:03
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1014 դեպք, մահացել է 30 մարդ
Հայաստանում ապրիլի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 206 142 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1014-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 185 125 (+882) մարդ, այս պահին բուժվում է 16 236 (+102):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4781 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3817 (+23), իսկ այլ պատճառներով՝ 964 (+7):
Վերջին մեկ օրում մահացել է 30 մարդ: