15/04/2021 09:44
«Հրապարակ». Փաշինյանը բաց տեքստով խոստովանեց, որ հայկական բանակ՝ որպես ինքնուրույն միավոր, չի լինելու
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկվա ելույթի կարևոր արձանագրումներից մեկն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը բաց տեքստով խոստովանեց, որ հայկական բանակ՝ որպես ինքնուրույն միավոր, չի լինելու, և որ Հայաստանի բանակը Ռուսաստանի բանակի ներքո է «բարեփոխվելու»։
«ՀՀ արտաքին անվտանգության ապահովման առանցքը հայ-ռուսական դաշինքն է։ Քննարկում ենք ռուսական ռազմաբազայի հնարավորություններն ընդլայնելու հարցը և Սյունիքում ռազմաբազայի հենակետ ստեղծելու հնարավորությունը»,- նշեց Փաշինյանը։
Ի դեպ, երեկ նա նիստի ընդմիջումներն անցկացնում էր ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի աշխատասենյակում, քանի որ Արարատ Միրզոյանը, ինչպես հայտնի է, Հայաստանում չէ, գործուղվել է Սանկտ Պետերբուրգ»։