15/04/2021 17:49
Վրաստանը դուրս կբերի իր զորքերն Աֆղանստանից
Վրաստանն Աֆղանստանից իր զորախումբը դուրս կբերի ՆԱՏՕ-ի հետ համաձայնեցված ժամանակացույցի համաձայն: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Այսօր ՆԱՏՕ-ն որոշում է կայացրել ավարտել առաքելությունն Աֆղանստանում մինչև այս տարվա սեպտեմբեր: Ըստ այդմ, վրացական ստորաբաժանումները նույնպես կլքեն Աֆղանստանը՝ համաձայն ՆԱՏՕ-ի հետ համաձայնեցված ժամանակացույցի: Մենք ինտենսիվ խորհրդակցություններ ունենք մեր ռազմավարական գործընկերոջ՝ Միացյալ Նահանգների հետ: Աֆղանստանից զորամիավորման դուրսբերումը կիրականացվի նրանց հետ համաձայնեցված», - ասել է Ղարիբաշվիլին:
Վրաստանի վարչապետն ավելացրել է, որ ներկայումս 860 վրացի խաղաղապահներ ծառայում են Աֆղանստանում՝ մասնակցելով ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությանը: