15/04/2021 18:03
Իրանն անվանել է միջուկային գործարքի շուրջ բանակցությունները դադարեցնելու պայմանը
Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արագչին հայտարարել է, որ իրանական կողմը կարող է դադարեցնել միջուկային գործարքի շուրջ բանակցությունները, եթե դրանք գնան ոչ կառուցողական ուղղությամբ:
Այս մասին հայտնում է Իրանի կառավարության մամուլի ծառայությունը:
«Եթե բանակցությունները գնան կառուցողական ուղղությամբ, որը մենք ակնկալում ենք, ապա մեր կողմը կշարունակի դրանք: Եթե ոչ, ապա մենք կդադարեցնենք բանակցությունները», - Արագչիի խոսքը մեջբերում է ТАСС-ը: