15/04/2021 12:58
«Թող տան այն անբարո գեներալի անունը, ով կազմակերպել էր Լելե Թեփեի PR շոուն ընդամենը մի ստատուս գրելու համար». Զոհրաբյանի տեղեկություններով՝ Մովսես Հակոբյանը չի եղել
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը պահանջում է տալ Լելե Թեփեի օպերացիան կազմակերպած գեներալի անունը:
Լրագրողների հետ զրույցում պատգամավորն ասաց. «Թող տան այն անբարո գեներալի անունը, ով կազմակերպել էր Լելե Թեփեի PR շոուն ընդամենը մի ստատուս գրելու համար: Քանի հարյուր երեխա զոհվեց: Ուրեմն՝ այդ գեներալը հիմա պետք է կալանավորվի և ենթարկվի քրեական պատասխանտվության»:
Ըստ Զոհրաբյանի տեղեկությունների՝ այդ օպերացիան Մովսես Հակոբյանը չի համակարգել: Բայց պատգամավորը մեկ այլ գեներալի անմեղության կանխավարկածն էլ չխախտեց: