15/04/2021 14:57
Մատվիենկոն հորդորել է պահպանել փխրուն խաղաղությունը Ղարաբաղյան հակամարտության գոտում
ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցներին կոչ է արել զերծ մնալ կոշտ հայտարարություններից և սատարել հաստատված փխրուն խաղաղությանը՝ շարժվելով դեպի տարածաշրջանում իրավիճակի վերջնական կարգավորում:
«Հիմա գլխավորը` զերծ մնալ ցանկացած կոշտ հայտարարություններից, աջակցել փխրուն, սակայն արդեն ձևավորված խաղաղությանը և շարժվել դեպի վերջնական կարգավորում և լարվածության վերացում տարածաշրջանում», - ասել է Մատվիենկոն Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում:
«Դա պետք է ոչ միայն Հայաստանին, Ադրբեջանին, դա Ռուսաստանին է պետք, բոլոր տարածաշրջանային երկրներին է պետք», - ավելացրել է նա:
Դաշնության խորհրդի նախագահը նշել է, որ այժմ Ռուսաստանի խաղաղապահները խաղում են կարևոր դեր:
«Մեր խաղաղապահները ոչ միայն կատարում են իրենց առաքելությունը, այլև օգնություն են տրամադրում, ապահովում փախստականների վերադարձի անվտանգությունը երկու կողմից, աջակցում ենթակառուցվածքների վերականգնմանը, ավերված տները և պատասխանում բոլոր խնդրանքներին», - ասել է նա:
«Գլխավորն այն է, որ արյունահեղությունը դադարեցվի, երկխոսությունը տեղափոխվի քաղաքական խաղաղ ալիք: Սա խելամտության հաղթանակ է: Հիմա շատ կարևոր է շարունակել նույն երկխոսությունը՝ մնացած զգայուն խնդիրները քայլ առ քայլ հեռացնելու համար», - ասել է նա:
Բացի այդ, նա ընդգծել է, որ գերիների փոխանակման հարցն օրակարգում է:
«Ռուսաստանն ի սկզբանե զբաղեցնում էր բոլորին բոլորի հետ փոխանակելու դիրք: Գործընթացը շարունակվում է: Եթե չեմ սխալվում, ավելի քան 50 հայ ռազմագերիներ վերադարձել է հայրենիք», - նշել է Մատվիենկոն: