15/04/2021 14:36
Գեներալները կարծիքներ են հայտնում, վերջում Նիկոլ Փաշինյանն է որոշում կայացնում. Մարուքյանը՝ Լելե Թեփեի օպերացիայի մասին
Գեներալի անունը պետք չէ, գեներալները կարծիքներ են ասում, վերջում գերագույն հրամանատարն է որոշում կայացնում, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Լելե Թեփեի օպերացիային, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Գեներալներն առաջարկում են և վերջում ինչ-որ մեկն, այդ մեկի անունը Նիկոլ Փաշինյան ա, ասում ա՝ անում ենք սենց ու էս ձևով: Որոշում ես կայացրել, ասա՝ սխալ որոշում էր, պլանավորել էինք էսպես, չստացվեց: Բոլորը ճիշտ պատասխաններ կարող են ընկալվել, բայց ասել՝ ես մոդեռացնում էի, գեներալներն են որոշել՝ ուղղակի աբսուրդ է», - նշեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը կատարյալ անհեթեթություն համարեց լուրերը, թե ինքն ասել է՝ պետք է գրավել Լելե Թեփեն և 700 զոհ է եղել։ Նա նշեց՝ այդ օպերացիայի առաջարկի հեղինակը եղել է գեներալ: