15/04/2021 13:20
Պուտինը և Լուկաշենկոն քննարկել են երկկողմ հարաբերությունները և իրավիճակը Ղարաբաղում
Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ օրակարգը և Լեռնային Ղարաբաղում կարգավորման գործընթացը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ Ռուսաստանի և Բելառուսի ղեկավարները երկկողմ դիրքորոշում են հայտնել երկու երկրների դաշնակցային հարաբերությունների էլ ավելի համապարփակ ամրապնդման համար:
«Ալեքսանդր Լուկաշենկոյի Ադրբեջան վերջերս կատարված այցի համատեքստում արծարծվել է նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման թեման», - հայտնել են Կրեմլից:
Պուտինը և Լուկաշենկոն պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում: