15/04/2021 15:57
ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը դիտորդական առաքելություն կիրականացնի Հայաստանում
Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը դիտորդական առաքելություն կիրականացնի:
Համապատասխան համաձայնությունը ձեռք են բերել այսօր ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
Միրզոյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին: