15/04/2021 13:27
Սամվել Բաբայանի՝ ԱԽՔ եղած շրջանում 100 միլիոն դրամի գույքային վնաս է հասցվել Արցախին. ԱՀ դատախազություն
Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ԱՀ անվտանգության խորհրդից ստացված հաղորդման հիման վրա 08․02․2021թ․ ԱՀ դատախազության կողմից հարուցվել էր քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով՝ 2020թ․ հոկտեմբեր ամսում պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ պետությանը 100․000․000 դրամի չափով գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ։
Նույն օրը քրեական գործն ուղարկվել է ԱՀ քննչական կոմիտե, որը վարույթ է ընդունվել և գտնվում է նախաքննության փուլում։
Նշենք, որ նշված ժամանակահատվածում Արցախում պատերազմ էր և Անվտանգության խորհրդի քարտուղարը Սամվել Բաբայանն էր։