15/04/2021 17:36
Թուրքիան հայտարարել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հարաբերություններում իր չեզոքության մասին
Թուրքիան պահպանում է չեզոքություն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունում: Այս մասին NTV-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Թուրքիան լավ հարաբերություններ ունի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ», - ասել է նա:
Նախարարը նշել է, որ Թուրքիան ցանկանում է խաղաղություն տեսնել Սևծովյան տարածաշրջանում, բայց Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև առկա լարվածությունը խանգարում է դրան: Անկարան կցանկանար այս հակամարտության դիվանագիտական լուծում գտնել:
«Մեր դիրքորոշումը հստակ է, հավասարակշռված և կառուցողական», - ասել է Չավուշօղլուն:
Նա նաև հաստատել է, որ ԱՄՆ-ն հրաժարվել է Սև ծով երկու ռազմական նավ ուղարկելու որոշումից: