15/04/2021 10:30
Հայաստանն Արցախի կառավարությանը տրամադրել է շուրջ 6 մլրդ դրամի ֆինանսական աջակցություն. փոխվարչապետ
Աժ-ում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց Արցախի մասով աջակցության ծրագրերի մանրամասները:
Այսպես, անհետ կորած զինծառայողների ընտանիքների ամսական 500 հազարական դրամ տրամադրելու աջակցության 6-ամսյա միջոցառման շրջանակում փաստացի վճարված գումարի ընդհանուր չափը կազմել է 1 մլրդ դրամ: Խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառման շրջանակում 265 նույնականացված շահառու կա: Իսկ օգտագործված միջոցների չափը կազմում է 200 մլն դրամ:
Ուսումնական տարվա մեկ կիսամյակի ուման վարձի 100 տոկոսի փոխհատուցում ծրագրի շրջանակում 4210 շահառու կա, փաստացի վճարվել է 900 մլն դրամ:
Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան համայնքների բնակիչներին տրամադրվող աջակցության ծրագրի շրջանակում 35 ընտանիք շահառու է գրանցված: Արդեն շուրջ 15 մլն դրամ վճարվել է:
Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչներին նախատեսված աջակցության համար նույնականացվել է 33.981 շահառու, վճարվել է շուրջ 10 մլրդ 200 մլն դրամ:
«Արցախի կառավարությանը ևս տրամադրվել է շուրջ 6 մլրդ դրամի ֆինանսական աջակցություն՝ դրամաշնորհի և փոխառության տեսքով: Արցախի մասով ունենք 3 մեծ ծրագիր՝ սոցիալական աջակցության, բնակարանի ապահովման և վնասների հատուցման», - տեղեկացրեց փոխվարչապետը: